Բեռնափոխադրողներն իրենց խնդիրներն են ներկայացրել նախարարին
Բեռնափոխադրողներն այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին են ներկայացրել այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք առաջ են եկել ՀՀ հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում:
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դրանք հիմնականում առնչվում են գործուղմանը, վառելիքին, ճանապարհային վճարների չափին և այլ թեմաների։ Նրանք նաև նշված խնդիրների հնարավոր լուծումներն են առաջարկել։
Առաջարկներից մեկն այն էր, որպեսզի հարկային վճարումներն իրականացվեն ամսական կտրվածքով՝ հաշվի առնելով, որ բեռնափոխադրումները հիմնականում սեզոնային են։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ պաշտոնյաներ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիրներն առավել հանգամանորեն պարզաբանելու, դրանց լուծման
հնարավորությունները քննարկելու և ավելի կոնկրետ մեկնաբանություններ ստանալու նպատակով առաջիկա օրերին հանդիպում-քննարկում տեղի կունենա ՊԵԿ-ում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա