Թուրքիան ԱՄՆ հայտարարությունը դատարկաբանություն է որակում
Անկարան Աֆրինի վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարությունը որակում է անիմաստ ու դատարկ: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ռազմական գործողություններ չսկսել քրդաբնական սիրիական Աֆրին շրջանում:
«Մենք լսել ենք ԱՄՆ պետդեպի գնահատականներն այդ գործողությունների վերաբերյալ: Դատարկ ու անիմաստ հայտարարություն է, քանի որ ԻԼԻՊ-ի կողմից վտանգները չեզոքացված են»,-ասել է թուրք նախարարը:
Նախօրեին Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նշվել է, որ Անկարան թույլ չի տա սիրիական տարածքում՝ սահմանի մոտ՝ ստեղծվի մի տարածք, որը կվերահսկի «Քուրդիստանի աշխատանքային կուսակցություն» ահաբեկչական խմբավորումը:
Ավելի վաղ Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը կհարվածեն Սիրիայի օդային տարածք ներխուժած թուրքական կործանիչներին:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ. Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացումը ավերիչ հետևանքներ կունենա
- Թուրքիան կենտրոնացրել է իր զինված ուժերը Սիրիայի սահմանին
- Դամասկոսը խոստացել է հարվածել Սիրիայի օդային տարածք ներխուժած թուրքական կործանիչներին
- Լուրջ սրացումներ Սիրիայի հյուսիսում՝ պայմանավորված քրդական գործոնով
- Թուրքիան պատրաստվում է սիրիացի քրդերին հարվածել օդից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին