Ռուս զինվորականները լքում են Սիրիայի Աֆրին շրջանը
Ռուս զինվորականները լքում են Սիրիայի Աֆրին շրջանը, որտեղ Թուրքիան մտադիր էր քրդերի դեմ մարտական գործողություն իրականացնել։ Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, հայտնել է Anadolu գործակալությունը։
«Ռուսական զորքը, որ տեղակայված է Քեֆեր Ջեննե գյուղի մոտակայքում, փոքր խմբերով շրջանից դուրս է բերվում»,- նշված է գործակալության տարածած տեղեկատվության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ ռուս զինվորականները ուղղություն են վերցրել Սիրիայի բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնը Թուրքիային կոչ է արել Աֆրինում օպերացիա չիրականացնել
- Դամասկոսը խոստացել է հարվածել Սիրիայի օդային տարածք ներխուժած թուրքական կործանիչներին
- Թուրքական աղբյուր. Իդլիբից հետո Թուրքիան կմտնի Աֆրին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին