ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Ամսվա հաջողակ»-ները
ՎՏԲ-Հայաստան Բանկի Companion cards վարկային քարտերի ակտիվ քարտապանների համար հայտարարված է «Ամսվա հաջողակ» ակցիան: Ակցիայի արդյունքներով 4 հաջողակ արդեն շահել են յուրաքանչյուրը 100 հազ. ՀՀ դրամի չափով մրցանակներ:
Հաղթողներ են դարձել Բանկի հաճախորդներ` Մարիամ Մշեցյանը, Երվանդ Ալեքսանյանը, Սերյոժա Սարգսյանը, Էդվարդ Նահապետյանը:
Բանկից մանրամասնում են, որ ակցիան մեկնարկել է 2017թ. հոկտեմբերի 25-ին և կգործի մինչև 2018թ. ապրիլի 25-ը ներառյալ: Նշված ժամանակահատվածում օգտվելով Companion card վարկային քարտից և առավելագույնս օգտագործելով վարկային սահմանաչափը` Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կկարողանան յուրաքանչյուր ամիս ստանալ դրամական մրցանակներ` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով:
«Ամսվա հաջողակ» ակցիային մասնակցում են ինչպես նոր, այնպես էլ գործող չօգտագործված վարկային սահմանաչափով Companion card քարտապան հաճախորդները: Companion card վարկային քարտ ստանում են ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, ձևակերպելով Բանկում վարկերի հետևյալ տեսակները՝ հիփոթեք, ավտովարկ, ապառիկ վարկ, սպառողական վարկ գույքային ապահովմամբ և առանց գույքային ապահովման:
Ակցիայի գործողության ընթացքում յուրաքանչյուր ամսվա վերջում Բանկը հաղթող է ճանաչում երկու հաճախորդների, ովքեր տվյալ ամսվա ընթացքում ապահովել են իրենց քարտի վարկային գծի օգտագործումն առավելագույն գումարի չափով:
«Ամսվա հաջողակ» ակցիայի պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Բանկի կայքում, մասնաճյուղերում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների 10%-ն արդեն նախապես են հերթագրվում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա ապառիկ վարկավորման շրջանակներում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է 2017 թ. վերջին ակցիան՝ ոսկու գրավադրմամբ վարկերի մասով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել իր իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատերեր հաճախորդների սպասարկումը TelCell վճարային տերմինալների միջոցով
- Քարտից քարտ ակնթարթային փոխանցումներ ռուսական բանկերի քարտերից ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է նոր՝ «Պուշկին» մասնաճյուղ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Mastercard PayPass ոչ կոնտակտային քարտերի սպասարկումը առևտրային կետերում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է բարելավված պայմաններ հիփոթեքային վարկերի համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան