Փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառման դեմ բողոքող փաստաբանների թիվը հատել է 1000-ը
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ բողոքող փաստաբանների թիվն ավելացել է:
ՀՀ փաստաբանների պալատից տեղեկացնում են, որ 19.01.2018թ. ժամը 14:00-ի դրությամբ 1110 փաստաբան է միացել ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպված քննարկման ժամանակ փաստաբանների հնչեցրած հայտարարությանը: Վերջիններս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից և կառավարությունից պահանջում են Նախագծում ներառված՝ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը բացառել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան