Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթի օր է նշանակվել մարտի 6-ը
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստում «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը խորհրդի անդամների քվեարկության արդյունքում միաձայն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Մատենադարանի պաշտոնական էջի փոխանցմամբ, Մատենադարանի Արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանը միաձայն ընտրվել է հոգաբարձուների խորհրդի քարտուղար:
Նիստին ներկա են եղել Հոգաբարձուների խորհրդի բոլոր 19 անդամները: Հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը:
Հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրության կանոնակարգը: Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթի օր է նշանակվել մարտի 6-ը:
Հարակից հրապարակումներ`
- Մատենադարանի կարգավիճակի փոփոխման գործընթացն առաջիկա ամսում պետք է արվի
- Մատենադարանը՝ հիմնադրամ
- Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Մատենադարանի խորհրդի նախագահ. «Հրապարակ»
- Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհուրդը հավանություն է տվել Մատենադարանի կարգավիճակի փոփոխության գործընթացին
- Մատենադարանի կառավարման խորհուրդը դեռևս չի համալրվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին