Ազատ ոճի ըմբիշները մրցաշրջանը մեկնարկում են Ծաղկաձորի հավաքով
Երեկվանից ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաքով սկսել են պատրաստվել տարվա կարևորագույն մրցաշարերին:
Ազգային թիմին չեն միացել Գեորգի Կետոևն ու Լևան Բերիանիձեն: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ նրանք այս պահին իրենց ակումբներում են:
Հավաքի ավարտից հետո ազգային և երիտասարդական թիմերը փետրվարի սկզբին կմասնակցեն միջազգային մրցաշարերի: 2018 թվականից ըմբիշները մրցելու են նոր կանոններով: Ի տարբերություն հունահռոմեական ըմբշամարտի, ազատ ոճում քաշային կարգերը չեն փոխվել, բայց երկուսն ավելացել են՝ 79 կգ և 92 կգ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան