Մեջլիսում Գարո Փայլանի հայերեն խոսքերը արձանագրությունում նշվել են «X»-ով
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչ Գարո Փայլանը մեջլիսում անդրադարձել է Դինքի սպաանության գործին։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ հունվարի 18-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Փայլանն ու իր կուսակցությունը առաջարկել են Դինքի գործի բացահայտմանն ու նման դեպքերի կանխարգելմանն ուղղված խորհրդարանական հետաքննություն անցկացնել, սակայն ԺԴԿ-ի առաջարկը չի ընդունվել օրակարգ։
Ընդդիմադիր «T24» լրատվակայքի տեղեկացմամբ՝ 2007թ․ հունվարի 19-ին իր աշխատավայրի շենքի դիմաց սպանված պոլսահայ մտավորական, Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մասին իր ելույթի ավարտին Փայլանը հայերենով ասել է․ «Աստված հոգիդ լուսավորի։ Շատ ապրես, Հրանտ»։ Սակայն մեջլիսի արձանագրություններում Փայլանի խոսքերի փոխարեն միայն «X» նշանն է դրվել։
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանում հնչած արաբերեն և քրդերեն արտահայտությունները ևս արձանագրություններում նշվել էին «X» նշանով:
Հարակից հրապարակումներ`
- Փայլան. Վերջին շրջանում թուրքական պետությունը կրկին սկսել է հայ համայնքի նկատմամբ կիրառել «հին ավանդույթները»
- Գարո Փայլանը ցուցմունք է տվել դատախազությունում
- Փայլանի հարցով Նշանյանի զգուշավորությունը միանգամայն իրատեսական է. թուրքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին