Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի է Արցախի համար. «Ժողովուրդ»
Արմեն Սարգսյանը, ում թեկնածությունը ՀՀԿ-ն առաջարկել է ՀՀ նախագահի պաշտոնում, երեկ հայտարարել է, թե վերջնական համաձայնությունը կտա, կամ որ նույնն է, կասի «հա» հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների հետ հանդիպումից հետո: Նա նաև ասել է, թե կուզեր հանդիպել Արցախի ղեկավարությանը ևս:
«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանից փորձել է պարզել, թե որքանո՞վ է Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընկալելի Արցախի համար:
«Եթե ՀՀ քաղաքացիների համար ընդունելի է, ապա մեզ համար էլ է ընդունելի»,- ասել է նա: Իսկ ի՞նչ պահանջ է Արցախը դնելու ՀՀ նախագահի թեկնածուի առջև. հետաքրքրվեցինք Արցախի ԱԺ փոխխոսնակից: Նրա խոսքերով` Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ առաջինը Արցախի միջազգային ճանաչման հարցին հետամուտ լինելու խնդիրն են բարձրացնելու: «Այսօր այդ հարցն է առօրեական, և կքննարկվի այդ հարցը ավելի ակտիվացնելու տեսանկյունից և Արմեն Սարգսյանի փորձը, հնարավորություններն օգտագործելու տեսանկյունից»,- նշել է Արցախի խորհրդարանի փոխխոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին