Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանկի ղեկավար կազմի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է ֆինանսական համակարգի 2017 թվականի հիմնական ցուցանիշները, ընթացիկ տարում այդ համակարգի զարգացման և դրամավարկային քաղաքականության հեռանկարները, կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումները, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների արդյունքում ԿԲ հիմնական գործառույթների իրականացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին