Քրեական հեղինակությունները դուրս են եկել միմյանց դեմ. «Փաստ»
Որքան էլ վարչապետը հայտարարում է, որ ամենատարբեր ոլորտներում վերացվում են մոնոպոլիաները և ցանկացած մարդ ցանկացած ապրանք կարող է ներկրել ու վաճառել, միևնույն է՝ ներկրողների միջև պայքար է գնում հանուն մոնոպոլիայի:
«Շուրջ վեց ամիս է վերևներում «տանիք» ունեցող` Երևանի երկու քրեական հեղինակություններ դուրս են եկել միմյանց դեմ՝ մասնագիտացված տախտակի ներկրման շուկայում մոնոպոլիա ձեռք բերելու համար: Խոսքը հատուկ նշանակության փայտի մասին է: Ո՞վ կհաղթի, վերևներում ո՞ւմ տանիքն է ավելի «ապահով» ու ուժեղ, պարզ չէ: Առայժմ մաքսային կառույցները ոչ մեկի կողմը չեն բռնում: Սրա միակ ելքը երրորդ, չորրորդ ներկրողներ ներգրավելն է, թե չէ՝ երկուսն էլ իրար «կուտեն»: Իշխանությունները պետք է կողքից «թամաշա» չանեն, այլ կոնկրետ միջոցներ ձեռնարկեն»,-գրել է «Փաստ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները