
Քուրդ զինյալները Սիրիայի հետ սահմանին 4 թուրք զինծառայող են սպանել
Քրդական ինքնապաշտպանական ուժերի զինյալները Սիրիայի հետ սահմանին 4 թուրք զինծառայող են սպանել, երբ վերջիններս փորձել են ներթափանցել սիրիական տարածքներ։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովստիին»։
Նշվում է, որ թուրք զինվորների և քուրդ զինյալների միջև մարտը տեղի է ունեցել սահմանային Բյուլբյուլ բնակավայրի մոտակայքում։
Ավելի վաղ թուրքական Anadolu գործակալությունը հայտնել էր, որ ռուս զինվորականները լքում են Սիրիայի Աֆրին շրջանը, որտեղ էլ Անկարան պետք է գրոհ կազմակերպեր։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հերքել էր այդ տեղեկությունները։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս զինվորականները լքում են Սիրիայի Աֆրին շրջանը
- Թուրքիան ԱՄՆ հայտարարությունը դատարկաբանություն է որակում
- Վաշինգտոնը Թուրքիային կոչ է արել Աֆրինում օպերացիա չիրականացնել
- Թուրքիան կենտրոնացրել է իր զինված ուժերը Սիրիայի սահմանին
- Դամասկոսը խոստացել է հարվածել Սիրիայի օդային տարածք ներխուժած թուրքական կործանիչներին
- Լուրջ սրացումներ Սիրիայի հյուսիսում՝ պայմանավորված քրդական գործոնով
- Թուրքիան պատրաստվում է սիրիացի քրդերին հարվածել օդից