Էրդողանը հայտարարել է Աֆրինում փաստացի ցամաքային գործողություն սկսելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը սիրիական Աֆրինում փաստացի կերպով ցամաքային գործողություն է սկսել։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Hurriyet-ին։
Թուրքական զինված ուժերի հաջորդ գործողության վայրը կդառնա Սիրիայի Մանբիջ շրջանը, ասել է Էրդողանը։
Անցած չորեքշաբթի Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ Անկարան Մոսկվայի և Վաշինգտոնի հետ խորհրդակցություններ է վարում Աֆրինում սիրիացի քրդերի զինված խմբավորումների դեմ գործողություն իրականացնել հետ կապված։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս զինվորականները լքում են Սիրիայի Աֆրին շրջանը
- Թուրքիան ԱՄՆ հայտարարությունը դատարկաբանություն է որակում
- Վաշինգտոնը Թուրքիային կոչ է արել Աֆրինում օպերացիա չիրականացնել
- Թուրքական աղբյուր. Իդլիբից հետո Թուրքիան կմտնի Աֆրին