«WCIT 2019»-ը կանցկացվի Հայաստանում
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019թ-ին անցկացվելու է Հայաստանում։ Իսկ մինչ այդ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում կկայանա «WCIT 2018»-ը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 19-21-ն անցկացվող համաժողովին Հայաստանը կմասնակցի պետական մակարդակով և ներկայացուցչական կազմով։ Հնդկաստան կմեկնեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ԻՏՁՄ (UITE) ներկայացուցչությունը, հեռահաղորդակցության օպերատորներ և ՏՏ ընկերություններ։
Ոլորտի ներկայացուցիչները խորհրդակցության էին հրավիրվել նախարարություն` քննարկելու համաժողովին մասնակցության ձևաչափը, նախատեսվող հանդիպումները և
մասնակցությանը վերաբերող այլ տեխնիկական հարցեր։
«WCIT»-ն ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի 2-3 հազար լիդերներ` շուրջ 100 երկրներից։
ԻՏՁՄ ներկայացուցիչ Ալեքսանդր Եսայանը հայտնեց, որ համաժողովում նախատեսվում են թե՛ հանդիպումներ խոշոր ասոցիացիաների ու ընկերությունների ղեկավարների հետ, թե՛ միասնական տաղավարով ներկայացնել հայկական հաջողակ ՏՏ ընկերությունները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս տարվա մասնակցության փորձը օգտակար կլինի եկող տարի համաժողովի նախապատրաստական աշխատանքներն անցկացնելու համար: Իսկ 2019-ին համաժողովը հյուրընկալելը կնպաստի Հայաստանի` որպես տեխնոլոգիական զարգացած երկրի, վարկանիշի հաստատմանն ու միջազգային նոր կապերի ձեռքբերմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան