Նախագահի՝ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն աղմկոտ շոուների սիրահար է. «Հրապարակ»
Արմեն Սարգսյանն աղմկոտ շոուների, փիառի սիրահար է։ Բոլորը հիշում են արքայազն Չարլզի երկօրյա այցը Հայաստան՝ 2013թ․ մայիսի 28-ին, «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուրի կարգավիճակում: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Նրան Հայաստան «բերող» Սարգսյանը մեծ ծրագիր էր պատրաստվում իրականացնել, որը մնաց թղթի վրա։ Ավելի ճիշտ՝ արդյունքն այն եղավ, որ 3 ամիս անց՝ 2013-ի սեպտեմբերին, նա կրկին նշանակվեց դեսպան Մեծ Բրիտանիայում։ Սակայն քչերն են հիշում, որ նա 1993 թ․ ապրիլի 28-ին Հայաստան էր «բերել» Շերին՝ Շերլին Սարգսյանին, ով ժամանել էր Լոնդոնից իր ազգանվանակցի՝ Արմեն Սարգսյանի հետ, մի քանի օր մնացել «Արմենիա» հյուրանոցում և ճաշակել այն օրերի «մութն ու ցուրտը»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին