Նախկին վարչապետ. Սարգսյանը նկատի է ունեցել, որ ապագա նախագահը չպետք է ներգրավված լինի տվյալ քաղաքական իրավիճակում. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի հետ զրույցում նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը նշել է, որ համաձայն չէ Սերժ Սարգսյանի այն հայտարարության հետ, որ նախագահի թեկնածուն չպետք է քաղաքականացված լինի։
«Ես չեմ կարծում, որ Արմեն Սարգսյանը քաղաքականության հետ քիչ կապ ունի։ Շատ մեծ կապ ունի և կունենա։ Նախագահի բառերը միակողմանի չի կարելի մոտենալ, որ քաղաքականության հետ կապ չպետք է ունենա։ Խոսքը տվյալ քաղաքական իրավիճակի, իրադարձությունների մեջ անձի մասնակցության մասին է՝ արդյո՞ք անձը կարող է լինել անկողմնակալ, թե՞ ոչ։ Տվյալ դեպքում՝ այո, կարող է։ Քաղաքականության հետ կապ չունեցող մարդը ո՞նց կարող է ՀՀ նախագահ աշխատել։ Դա անգամ Սահմանադրությամբ նախատեսված չէ»,-ասել է Դարբինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները