Ռուսաստանը երկերեսանի քաղաքականություն է վարում. Թևան Պողոսյան
Ուրբաթ օրը Ռուսաստանը զենքի հերթական խմբաքանակն է ուղարկել Ադրբեջան: Ռուսաստանի՝ ամեն գնով «բիզնես» վարելու քաղաքականության մասին Panorama.am-ի թղթակիցը զրուցեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, փորձագետ Թևան Պողոսյանի հետ:
Ադրբեջանը մի կողմից ցույց է տալիս, որ կողմ է հակամարտության կարգավորման բանակցություններին, սակայն մյուս կողմից զենք է գնում՝ ցույց տալով, որ խնդիրը պատրաստ է լուծել բացառապես ռազմական ճանապարհով։ Այս իրականությունից ելնելով՝ հայկակական կողմը պետք է իր քայլերը որոշի՝ բանակը զինի ժամանակակից զինտեխնիկայով, զարգացնի ռազմաարդյունաբերությունը, -ասաց նա։
Պողոսյանը նշեց, որ պետք է անառիկ պահել ՀՀ սահմանները։, իսկ զենքի վաճառքի մասին բարձրաձայնելուց զատ՝ պետք եղած դեպքում պետք է այնպիսի գործողությունների դիմել, որ երկրի անվտանգությունը լիարժեք ապահովվի:
Թևան Պողոսյանի խոսքով, Ռուսաստանը երկերեսանի քաղաքականություն է վարում. մասնավորապես, երբ Միացյալ նահանգները զենք է վաճառում Ուկրաինային, պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ հակամարտության գոտիներ զենքի մատակարարումը նպաստում է էսկալացիային, իսկ երբ ինքն է զենք մատակարարում Ադրբեջանին, այս մասին կարծես չի հիշում։
«Երբ Ռուսաստանն է զենք վաճառում Ադրբեջանին, ի՞նչ է, նպաստո՞ւմ է խաղաղությանը։ Ընդամենը պետք է հասկանալ, որ եթե սպառազինությունների մրցավազքը շարունակվի, մենք ինքներս պետք է զարգացնենք մեր ռեսուրսները, սեփական զենք ստեղծենք, որից Ադրբեջանը չի կարողանա պաշտպանվել»,- հարցադրում արեց փորձագետը։
Թևան Պողոսյանը շեշտեց, որ որքան էլ հայկական կողմը դատապարտի և խիստ գնահատականներ հնչեցնի, միևնույն է, դա Ռուսաստանին չի կարող հետ պահել Ադրբեջանին զենք վաճառելու մտքից։
«Իհարկե դժգոհել պետք է և շատ կոշտ դիրքերից, բայց նաև պետք է գիտակցել, որ ասենք, թե չասենք, զենքի առքուվաճառքը կայանալու է։ Ռուսաստանն այս խնդիրը չի հասկանում, բայց երբ հարցն իրեն է վերաբերում, շատ լավ պատկերացնում է, որ հակամարտությունների գոտիներ զենք մատակարարել չի կարելի»,- Ռուսաստանի կերպարն ամփոփեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, փորձագետ Թևան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Ժամանակակից ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը Ռուսաստանից մատակարարվել է Ադրբեջան։ Խմբաքանակը Ադրբեջան հասել է ուրբաթ օրը։
«Ռուսաստանից Բաքվի նավահանգիստ տեղափոխված խմբաքանակն ընդունումից հետո կարճ ժամանակ անց կբաշխվի շփման գծին տեղակայված զորամասերի միջև»,- նշված է Արբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությա ն մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Այս տեմպերով Ռուսաստանը կկորցնի Հայաստանը. Ստյոպա Սաֆարյան
- Ադրբեջանը ռուսական զենքի նոր խմբաքանակ է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին