ԲՀԿ-ականները սատարելու են նախագահի՝ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ չնայած ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ ՀՀԿ նախագահի թեկնածուին սատարելու հարցում դեռևս որոշում չունեն, թե ինչպես են քվեարկելու, սակայն կուսակցության ներսում որոշումն արդեն կայացված է՝ ԲՀԿ-ականները կողմ կքվեարկեն։
«Խնդիրն այն է, որ «Ծառուկյան» դաշինքում մտահոգություն ունեն, որ եթե դաշինքում քվեարկությունը ազատ թողնեն, մեծամասնությունը կող է քվեարկելու, և այս դեպքում կստացվի դաշինքը, այսպես, թե այնպես, ոչ թե ընդդիմադիր է, այլ իշխանամետ։ Դրա համար նպատակահարմար են գտել միասնական որոշման արդյունքում կողմ քվեարկել»,-գրել է թերթը։