Պետական երկու մարմին կուսումնասիրեն ՀՀ քաղաքացիների սննդակարգը
2018 թվականին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը առողջապահության նախարարության հետ համետեղ իրականացնելու է բնակչության սննդակարգի վերաբերյալ լայնածավալ հետազոտություն՝ պարզելու, թե ՀՀ բնակչությունն առավել շատ ինչ մթերքներ է օգտագործում:
Այսօր Ծաղկաձորում «Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող ծրագրեր» խորագրով թեմայով սեմինարի ժամանակ հայտարարեց ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը:
«Ցավալի է, բայց փաստ, որ մինչև հիմա նման հետազոտություն չի անցկացվել, չկան տվյալներ, թե հիմնականում ինչ է ուտում բնակչությունը, մինչդեռ ռիսկերի գնահատումը միջազգային պրակտիկայում ընդունված ու կարևոր հետազոտություն է: Դա թույլ է տալիս գնահատել, թե սնունդը մարդու կյանքի և առողջության վրա ինչ ազդեցություն է ունենալու, պատկերացում ունենալ, թե ինչպիսին է առկա իրավիճակը»,-ասաց նա:
Ծառայության պետի խոսքով, եթե չկան առկա իրավիճակի վերաբերյալ տվյալներ, դժվար է որևէ գործողության իրականացումը:
«Այդ պարագայում ցանկացած գործողություն կկրի տեղային բնույթ: Պետք է հասկանալ խնդիրների պատճառները, վերացնել դրանք, ոչ թե հետևանքները»,-նկատեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին