Օբամայի օգնականները ներողություն են հայտնել, որ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օգնականներ Բեն Ռոդսը և Սամանտա Պաուերը ներողություն են խնդրել այն բանի համար, որ չեն ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին գրում է Politico-ն։
«Դա սխալ է եղել։ Մենք պետք է ճանաչեն հայերի ցեղասպանությունը»,- ասել է Բեն Ռոդսը։ Նա եղել է Օբամայի վարչակազմի ազգային անվտանգության հարցերով տեղակալի խորհրդական:
Նրա խոսքով՝ վարչությունը շատ մտահոգված էր այն բանով, որ չվիրավորի Թուրքիային։
«Ներողություն եմ խնդրում»,- հավելել է Սամանտա Պաուերը։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Պաուերը ցավ է հայտնել, որ Բարաք Օբամայի նախագահության 8 տարիների օրոք չի ճանաչվել հայերի Ցեղասպանությունը։
«Ցավում եմ, որ մենք հիասթափեցրել ենք այդքան շատ ամերիկահայերի»,- նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան