Մոսկվայից բժիշկներ են գնացել Ուլան-Ուդե՝ հարձակումից տուժած աշակերտներին օգնելու համար
Մոսկվայից բժիշկներ են ժամանել Ուլան-Ուդե, որպեսզի օգնություն ցուցաբերեն Սոսնովի Բոր գյուղում տեղի ունեցած միջադեպի տուժածներին։ «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Բուրյատիայի աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի գլխավոր բժիշկ Վյաչեսլավ Թիմկինի հետ:
Թիմկինը նշել է, որ Մոսկվայից ժամանել են նեյրո և միկրովիրաբույժներ, ինչպես նաև անեսթեզիոլոգներ։ Նրանք խորհրդատվություն կանցկացնեն և կվիրահատեն տուժածներին։
Գլխավոր բժշկի խոսքով՝ Հանրապետական կլինիկական հիվանդանոց տեղափոխված տուժածների քանակը և վիճակ նախկինի պես է՝ ուսուցչուհին և վեց հոգի, որոնց թվում նաև երեխաների վրա հարձակվողը։ Երեխաներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, երկուսը՝ ծանր։ Մնացած տուժաների մոտ դրական միտում կա։
Հիշեցնենք, որ նախօրեին Բուրյատիայում կացինով զինված անչափահասը հարձակվել է 7-րդ դասարանի աշակերտների, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհու վրա: Նախնական տվյալներով հարձակվողը նույն դպրոցի աշակերտ է, ով այդ քայլին գնացել է ռուսերենից ստացած ցածր գնահատականի հետևանքով:
Հարակից հրապարակումներ`
- Դանակահարություն Չելյաբինսկի դպրոցում
- Բուրյատիայում կացինով հարձակվել են աշակերտների վրա
- ՌԴ դատախազությունը կստուգի դպրոց դանակներ տանել ցանկացող տղայի կյանքի պայմանները
- Պերմի դպրոցի ուսուցչուհին գիտակցության գալով առաջինը հարցրել է աշակերտների մասին
- Պերմի դպրոցում տուժածների թիվը հասել է 15-ի
- Վտանգավոր մանկական խաղեր