Զգալի աճել է հայկական արտադրության բանջարեղենային և ձկան պահածոների արտադրությունը
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 18 457.5 տոննա պահածո, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 35.8 տոկոսով: Աճը հիմնականում պայմանավորված է բանջարեղենային և ձկան պահածոների արտադրության ծավալների աճով:
Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտադրվել է 9 223.2 տոննա բանջարեղենի պահածո` նախորդ տարվա հունվար-նոյեմբերին գրանցված 5 341.4 տոննայի դիմաց (72.7%-ի աճ)։
Միաժամանակ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն` 2017 թ-ի 11 ամիսներին արտադրված պահածոներից 5 171.2 տոննան կազմել են մրգի պահածոները՝ 2016թ-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճելով 25.2 տոկոսով, 262.1 տոննան՝ ձկան (աճը` 67.2%), 16.5 տոննա՝ խեցգետնի (83.8%-ի անկում), 696.8 տոննան՝ մսաբուսական (նվազում՝ 35.8%), 367.3 տոննան՝
մսի (անկումը՝ 31.1) պահածոները:
Նշված ժամանակահատվածում նաև արտադրվել է 2 720.4 տոննա տոմատի պահածո, ինչը 2016 թ-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել է 21.3 տոկոս:
Ինչ վերաբերում է կետչուպի արտադրությանը, ապա հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 504.7 տոննա կետչուպ` 2016 թ-ի հունվար-նոեյմբերին գրանցված 418.7 տոննայի դիմաց:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան