Արցախի 9-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան գործում է Նորշենում
Արցախի Նորշեն համայնքի Լեոնիդ Հուրունցի անվան դպրոցում տեղի է ունեցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը:
ԻՏՁՄ –ից մանրամասնում են, որ միջոցառմանը մասնակցել են Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ԻՏՁՄ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, ԿԳՍ նախարարության աշխատակիցներ և այլք:
ԻՏՁՄ-ի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ցանցը հիմնվել և օրեցօր սահմանները ընդլայնում է 2014 թ-ից և նպատակ ունի անվճար ինժեներական կրթության պայմաններ ապահովել յուրաքանչյուր դպրոցականի համար: Դպրոցականներն «Արմաթ»-ում սովորում են ռոբոտաշինության և ծրագրավորման հիմունքներ, մասնակցում մի շարք խրախուսական մրցույթների, ճամբարների և այլ միջոցառումների, հանդիպում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին և այլն:
10 տարեկանից սկսած ինժեներական մտածելակերպի զարգացումն ու հմտությունների ձեռք բերումը մեծ հեռանկարներ է ստեղծում ինչպես դպրոցականի, նրա համայնքի, այնպես էլ երկրի տնտեսության, այդ թվում՝ ռազմարդյունաբերության զարգացման և արտագաղթի կրճատման համար: Այսօր ամբողջ աշխարհում տեխնոլոգիական ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ կա, որը կարող են լրացնեն մեր մասնագետներն առանց երկրի սահմաններից դուրս գալու և նույնիսկ տնային պայմաններում. առցանց:
Լեոնիդ Գուրունցի անվան դպրոցում այժմ սովորում է 54 աշակերտ: Նրանք ինքնուրույն տեսահոլովակ են պատրաստել համայնքի և դպրոցի առօրյայի մասին, ի դեպ, տեսանյութում օգտագործել են Սիսիանի արմաթցիների պատրաստած դրոնը: Նորշենի նորաբաց «Արմաթ»-ի խմբավարը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակից Արա Հարությունյանն է, ով Երևանից գործուղվել է Արցախ՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ:
Նույն օրը ԻՏՁՄ-ի և ԱԻ ԿԳՍ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր «Արցախի Հանրապետության կրթական համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջոցով» ծրագրի շրջանակում համագործակցելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- «Արմաթ» լաբորատորիայի սաները ներկայացրել են Beeline-ի տրամադրած Wi-Fi սարքերից պատրաստած ռոբոտները
- Հանքավանում մեկնարկել են «ԴիջիՔեմփ» և «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարները
- «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է հիմնվել նաև Քաշաթաղի շրջանում
- «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների երկրորդ մրցանակը՝ ՏՏ կրթության լավագույն մատակարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան