Բուկինիստն առաջարկում է այս տարի սեր խոստովանել գրքով
«Բուկինիստ» գրախանութների ցանցը և Արարատյան Հայրապետական թեմը նախաձեռնել են «ԻմգաղտնիգրքաՍԵՐ սիրո խոստովանություն գրքով» միջոցառում-ակցիան: Մինչև հունվարի 24-ը կարող են քաղաքացիները գնել ցանկացած գիրք Բուկինիստից 20% զեղչով, գրել գաղտնի էջանիշի վրա նրա կոնտակտները, ում ցանկանում են նվիրել, թողնել սիրո արկղում: Նախաձեռնողները նրան կհանձնենք նվերը:
«Եթե քո սիրելին ԶԻՆՎՈՐ Է, Հայփոստը պատրաստ է անվճար առաքել քո նվերը զորամաս. Հունվարի 26-ին, ժ. 18:00-ից մենք կհրավիրենք ՆՐԱՆ «Բուկինիստ Մետրոնոմ» (Իսահակյան 22/10)՝ հանձնելու քո նվերը՝ չբացահայտելով քո ով լինելը»,-մանրամասնում են կազմակերպիչները:
Սիրառատ ու գրքառատ երեկոյի ընթացքում ելույթ կունենա «Կտոր մը երկինք» խումբը, որը նոր շունչ է հաղորդում ժողովրդական երգերին: Սիրո արկղերը տեղադրված են «Բուկինիստ» գրախանութների ցանցում: Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվում է հունվարի 27-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա