Իրանի պաշտոնական արձագանքը Թուրքիայի «քրդական» քաղաքականությանը
Մինչ Թուրքիան այս օրերին Սիրիայի հյուսիսում զբաղված է քրդերի դեմ ռազմական գործողություններով, Իրանի նախագահի նստավայրում հյուրընկալվել է Իրաքի Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին:
Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ իրանցի ներդրողները պատրաստ են մասնակցել Իրաքի Քրդստանի զարգացման ծրագրերին՝ հստակեցնելով, որ Իրաքի քրդերը պետք է գործեն Իրաքի սահմանադրության և տարածքային ամբողջականության շրջանակներում:
Ինչ վերաբերում է Աֆրինում Թուրքիայի գործողություններին, ապա այդ առնչությամբ Իրանի ԶՈւ ԳՇ պետը իր թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում բացատրություն է պահանջել Անկարայի գործողությունների առնչությամբ և հայտարարել, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չպետք է խաթարվի՝ հավելելով, որ Թուրքիան պետք է պարզաբանի, որ Սիրիայի տարածքից ակնկալիք չունի:
Անկարային գործողություններին արձագանքել է նաև Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը՝ կոչ անելով հավատարիմ մնալ Սիրիայում անվտանգություն հաստատելուն ուղղված քաղաքական գործընթացին
Հարակից հրապարակումներ`
- Թիլերսոնը Լավրովի ու Չավուշօղլուի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը
- Շոյգուն խոսել է Սիրիայում նոր ահաբեկչական սպառնալիքի մասին
- Քուրդ զինյալները Սիրիայի հետ սահմանին 4 թուրք զինծառայող են սպանել
- ՄԱԿ. Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացումը ավերիչ հետևանքներ կունենա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին