ՀՀ նախագահի մեր թեկնածուն բավական բարձր չափորոշիչներ ունի. Վահրամ Բաղդսարյան
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համար զարամանալի է, որ «Ելք»-ը պատրաստվում է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի դեմ քվեարկել միայն նրա համար, որ վերջինս ՀՀԿ-ի թեկնածուն է: Այս մասին նա ասաց այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Պատգամավորը չշտապեց կանխատեսել՝ արդյոք իրենց խմբակցությանը կհաջողվի՞ համապատասխան ձայներ հավաքել, թե ոչ: «Մենք կանխագուշակումներ չենք անում: Կլինի հանդիպում քաղաքական ուժերի հետ, նրանք կհայտնեն իրենց դիրքորոշումը, և ընդհանուր պատկերը կտեսնենք քվեարկության ժամանակ»,- ասաց Բաղդասարյանը:
Բանախոսը հիշեցրեց, որ Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնից տարիներ առաջ հեռացել է առողջական լուրջ խնդիրների պատճառով: «Աստված թող բոլորին առողջություն տա: Չկա որևէ մարդ, որ իդեալական լինի: Խորհուրդ կտամ ավելի շատ խոսել Արմեն Սարգսյանի դրական կողմերի մասին: Այն չափորոշիչները, որ ունի նախագահի մեր թեկնածուն, բավական բարձր են: Նախագահի պաշտոնում նման հարուստ կենսագրություն ունեցող մարդը կարող է շատ արդյունավետ աշխատանք տանել»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Լրագրողները Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նա hնարավոր համարո՞ւմ է, որ Արմեն Սարգսյանը մերժի ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկը: Ի պատասխան՝ պատգամավորը շեշտեց՝բնական է, որ թեկնածուն ժամանակ է խնդրում՝ կշռադատելու առաջարկը, հանդիպելու քաղաքական ուժերի հետ և միայն դրանից հետո հասկանալու՝ պատրա՞ստ է աշխատել այդ պաշտոնում:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ եթե լինի նախագահի ևս մեկ թեկնածու, իրենք քննարկումներ կկազմակերպեն: «Եթե «Ելք»-ը մեր ստեղծած ընդդիմությունն է, կօգնենք իրենց: Բայց «Ելք»-ը ժողովրդի ընտրյալն է և պետք է պահպանի իր կերպարը: Այլ խնդիր է, եթե իրենք ցանկանում են մեզ հետ համագործակցել, մեր դռները բաց են: Ոչ միայն նախագահի ընտրության, այլ ցանկացած հարցում կարող ենք իրենց հետ համագործակցել»,- ասաց Բաղդասարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը չի կարող ազդել «Ելք»-ի քվեարկության վրա. Արարատ Միրզոյան
- Արմեն Սարգսյանը հետաքրքիր թեկնածու է. Աղվան Վարդանյան
- Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի է Արցախի համար. «Ժողովուրդ»
- Արմեն Սարգսյանը լիովին ունակ է կատարելու ներկայացուցչական պարտականությունները. քաղաքագետ
- ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Արմեն Սարգսյանն է
- Նախագահի հավանական թեկնածու, դեսպան Արմեն Սարգսյանը Հայաստանում է. «Ժամանակ»
- Դեսպան Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի հավանական թեկնածուներից է. «Ժամանակ»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին