Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան
Շաբաթ օրը Ֆրանսիայի Լիոն քաղաքում մահացած Սարգիս Հացպանյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան: Այս մասին «Արևելք» պարբերականին հայտնել են Հացպանյանի ընկերները:
Հացպանյանի հոգեհանգստի, վերջին հրաժեշտի արարողությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Սարգիս Հացպանյանը ծնվել է Կիլիկիայի Ալեքսանդրետ քաղաքում։ Հետո տեղափոխվել են Ֆրանսիա։ Նա Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի քրոջ` Հռիփսիմեի թոռն է։
Մասնագիտությամբ կինոռեժիսոր է։ 1990-ին Փարաջանովի հրավերով եկել է Հայաստան։ Այնուհետև անդամագրվել է Լեոնիդ Ազգալդյանի հիմնադրած «Ազատագրական բանակին» և մասնակցել Արցախի ինքնապաշտպանությանն ու ազատագրությանը։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Հացպանյանների ընտանիքը բնակվում է Հայաստանում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան