Հրաչյա Չանդիրյան. Այս տարի փորձելու ենք Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճել
«Մրցաշրջան 2017-ը գնահատում եմ բավարարից մի փոքր ավելի այն առումով, որ մեր աշտարակացատկորդները սինքրոն ձևում վեցերորդ տեղը գրավեցին Եվրոպայի առաջնությունում և ուսանողական խաղերում, աշխարհի առաջնությունում զբաղեցրին իներորդ հորիզոնականը: Իսկ անհատական ցատկում Վլադիմիր Հարությունյանը Եվրոպայում իներորդն էր: Բացի դա մեր սինքրոն զույգն աշխարհի առաջնությունից հետո վարկանիշով ութերորդ թիմն էր համարվում, բայց քանի որ մենք վարկանիշ բերող ընդամենը երկու մրցման մասնակցեցինք, հիմա եզրափակում ենք լավագույն տասնյակը», - ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի ջրացատկի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը:
Մարզիչը տեղեկացրել է, որ 2018 թվականին ֆեդերացիան ավելի մեծ ուշադրություն դարձնելու է նաև ոստնակացատկերին.
«Ոստնակացատկորդներ ունենք, որոնք որոշակի մակարդակի հասել են: Այս տարի նրանց հետ արդեն աշխատելու ենք միջազգային ասպարեզ մտնելու նպատակով: Ցանկանում եմ Հայաստանի առաջնությունից հետո նրանց փորձարկել «Գրան Պրիում», Եվրոպայի առաջնությունում, աշխարհի գավաթի խաղարկությունում:
Պատանի մի հեռանկարային աղջիկ կա՝ Քրիստինե Հակոբյանը, որը ցատկերի որոշակի ծրագիր ունի, սակայն դեռ պետք է տեսնեմ, թե նա կարո՞ղ է Եվրոպայի առաջնությունում պայքարել մեդալի կամ առնվազն լավագույն վեցյակ մտնելու համար»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան