Այսօր սփյուռքահայ գործարարներին 120 բիզնես ծրագիր ենք առաջարկում. Հրանուշ Հակոբյան
Աշխարհի տարբեր երկրներում հայկական համայնքների ներկայացուցիչների 70-80 տոկոսը հեռացած է համայնքից, չի մասնակցում համայնքի աշխատանքներին, բացակայում են համակարգող մարմիները: Սփյուռքի խնդիրներից են նաև խառնամուսնություններիվի ավելացումը, մայրենի լեզվի պահպանություն հետ կապված դժվարությունները, հայկական դպրոցների փակվելը: «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացումները» խորագրով աշխատանքային քննարկման ժամանակ այսօր այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ հայրենիք-սփյուռք գործակցությունը դինամիկ գործընթաց է՝ բազմաթիվ մարտահրավերներով:
Նախարարի խոսքով, Սփյուռքի առջև ծառացած խնդիրներին գումարվում են նաև Հայոց ցեղասպանության խնդրի չկարգավորումը, ԼՂՀ հիմնախնդիրը, Հայաստանի շրջափակման խնդիրը:
Հրանուշ Հակոբյանը հատկանշական համարեց, որ սփյուռքին հանձնարարել, առավել ևս հրամայել չես կարող, և գործակցության եզրեր պետք է փնտրել փոխադարձ վստահության դաշտում: Նախարարը նաև նշեց, որ թեև սփյուռքահայ գործարարները կարծում են՝ հայրենիքից շահ հնարավոր չէ ստանալ, իրենք ամեն ինչ անում են` հակառակը համոզելու համար, ջանքեր գործադրում, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները ներդրումներկատարեն հայրենիքում և բիզնես շահ ստանան:
«Մենք այդ աշխատանքը քարոզչական առումով իրականացնում ենք։ «Մեկ պատուհանի սկզբունք» ծրագրով այսօր 120 բիզնես ծրագիր ենք ներկայացրել,1200 բիզնեսմենի էլ այն բիզնես ծրագրերն ենք ուղարկել, որոնք տրամադրել է ներդրումների նախարարությունը», - նշեց նախարարը։
Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ սփյուռքահայերի հետ հանդիպումների ժամանակ նախարարությունը սփյուռքահայերին ուղղորդում է դեպի զարգացման հիմնադրամ կամ ներդրումների նախարարություն ու հետևողական է լինում, որպեսզի նրանք որոշակի արդյունավետ համագործակցություն ունենան։
Հրանուշ Հակոբյանը հիշեցրեց վերջին տարիներին սփյուռքի նախարարության որդեգրած մի քանի կարգախոսները, որոնցով փորձ է արվում առաջնորդվել աշխատանքներում՝ «Երեք տարին մեկ հանգստանալ Հայաստանում», «Աշխարհում չպետք է լինի հայ, որ իր հայրենիքը տեսած չլինի», «Առնվազն երեք որդով սեղան նստել», «Հայկական անուն-ազգանունների խպահպանում» և այլն:
Անդրադառնալով իր ղեկավարած գերատեսչության գերակա խնդիրներին՝ նախարարը հիշեցրեց, որ եթե նախորդ տարվա համար առանձնացրել էին սիրիահայերի խնդիրները, ապա այս տարվա գերակա խնդիր են առանձնացրել սփյուռքում երիտասարդության դերի բարձրացումը, հայ մշակույթի զարգացումը:
Հրանուշ Հակոբյանը նշեց, որ թիրախում այժմ երիտասարդությունն է, նրանց ներգրավվածությունը հայերնանպաստ ծրագրերին, ինչպես նաև մայրենի լեզվի պահպանության խնդիրը: «Ամենամեծ ծրագիրը դասագրքերի, նյութերի մատակարարումն է: Միայն անցյալ տարի 86 000 գիրք ենք տրամադրել հայկական սփյուռքի 300-ից ավել դպրոցների»,-տեղեկացրեց նա:
Նախարարը կարևորեց նաև «Արի տուն» ծրագիրը, որի շրջանակներում առ այսօր հայրենիք է եկել 8000 պատանի, իրար է կապվել 15 000 ընտանիք:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին