ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է սպասարկած ինտերնետ թրաֆիկի, կարճ հաղորդագրությունների ու զանգերի վիճակագրությունը
Ամանորի նախաշեմին` 2017թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2018թ. հունվարի 1-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցում բաժանորդների կողմից օգտագործված ինտերնետ թրաֆիկի ծավալն արձանագրել է գրեթե կրկնակի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ընկերությունից հայտնում են, որ ինտերնետ թրաֆիկի ծավալի աճը հիմնականում պայմանավորված է սոցցանցերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների ինտենսիվ շփումներով, ինչպես նաև՝ OTT հավելվածների (Facebook Messenger, WhatsApp, Viber, Zangi և այլն) օգտագործման աճով: Այդ հավելվածների միջոցով իրականացված տեսազանգերի քանակը շուրջ 3 անգամ ավելին է, քան նույն ժամանակահատվածում՝ մեկ տարի առաջ: 2018-ի տարեսկզբին աննախադեպ մասսայականություն են վայելել սոցիալական ցանցերում իրականացվող ուղիղ հեռարձակումները: Ծառայություններից օգտվելու արդյունքում առաջացած թրաֆիկի ծավալը մոտ 6 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:
Ինտերնետ թրաֆիկի աճին նաև նպաստել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից որպես ամանորյա անակնկալ՝ «Viva» սակագնային պլանների բաժանորդներին՝ իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները մեգաբայթեր դարձնելու հնարավորության ընձեռումը:
Նախորդ տարվա համեմատ մոտ 9%-ով աճել է նաև բջջային սարքերի միջոցով տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը:
Ամանորի նախաշեմին` 2017թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 3,686,864 կարճ հաղորդագրություն, իսկ 2018 թ. հունվարի 1-ին` 3,469,142: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 21,720,272, իսկ 2018-ի հունվարի 1-ին ևս 20,620,881 զանգ:
Ընդհանուր առմամբ 2017 թվականի դեկտեմբերի 31-ին և 2018թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 7,156,006 կարճ հաղորդագրություն, գրանցելով մոտ 30% աճ նախորդ տարվա համեմատ և 42,341,153 զանգ, կամ մոտ 4% աճ նախորդ տարվա համեմատ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում