Փհենչհան 2018.Հայաստանը երեք օլիմպիական ուղեգիր ունի դահուկասպորտից
Այսօր դահուկասպորտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի քվոտաները: Հայաստանը Փհենչհան-2018-ում կունենա երեք դահուկորդ:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ դահուկավազքի տղամարդկանց հավաքականը նվաճել է մեկ ուղեգիր, իսկ կանանց թիմը ստացել է սպիտակ քարտի իրավունք: Եվ, ևս մեկ սպիտակ քարտ ստացել է լեռնադահուկային սպորտի տղամարդկանց հավաքականը:
«Առաջիկա օրերին ֆեդերացիան կհրավիրի նախագահության արտահերթ նիստ: Որոշելու ենք, թե որ մարզիկները պետք է հանդես գան Փհենչհան-2018-ում և համապատասխան գրությամբ դիմելու ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»,-ասել էԳագիկ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փհենչհան-2018. Հարավային Կորեայում օլիմպիական եռուզեռ է
- Մելանյա Ստեփանյան. Թինայի և Սիմոնի առջև Փհենչհան մեկնելու հնարավորություն է բացվել