Հայաստանում գնաճը վերահսկելի է. ՀՀԿ խմբակցության ղեկավար
Հայաստանում գնաճը վերահսկելի է: Այս մասին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Դեռ երկու տարի առաջ ենք հայտարարել, որ արհեստական որևէ քաղաքականություն հարկային դաշտում չի կատարվելու: Մենք ռեալ ենք գնահատում մեր ռեսուրսները: Մենք անընդհատ խոսում ենք, թե ինչպես պետք է անենք, որ արտաքին պարտքի մարմանը համաչափ՝ կարողանանք բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները: Կառավարությունը տնտեսական ոլորտում բավականին ճկուն քաղաքականություն է վարում: Մենք ունենք շատ ներդաշնակ տնտեսական աճ: Կառավարությունը հաջողված քաղաքականություն է որդեգրել»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է դիտարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհուրդը վարորդներին՝ բենզինի փոխարեն գազ օգտագործել: Ի պատասխան՝ Վահրամ Բաղդասարյանը նկատեց, որ վարչապետը պարզապես նշել է, որ կան այլընտրանքներ: «Եթե կան դեպքեր, որոնք չարաշահումների արդյունք են, ապրանքատեսակների գներն արհեստականորեն են բարձրացել, կանենք հետևություններ, մեղավորները կպատժվեն»,- ասաց հանրապետական գործիչը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը միաժամանակ հիշեցրեց, որ կառավարությունը եկամտահարկի մասին փաթեթ է պատրաստում: «Ես միշտ դեմ եմ եղել կոսմետիկ փոփոխություններին, պետք է արմատական փոփոխություններ լինեն: Հարկային օրենսգիրքն արդեն բերվել է ԱԺ և ընդունվել է, բայց որևէ օրենք դոգմա չէ, և ժամանակի ընթացքում, ժամանակի թելադրանքով կարող է փոփոխության ենթարկվել: Եթե կլինի կարիք, մենք կվերնայենք Հարկային օրենսգիրքը: Իսկ եկամտահարկի հետ կապված ասել ենք, որ այո, կառավարությունը պետք է փաթեթ ներկայացնի»,- շեշտեց խորհրդարանականը:
Բաղդասարյանն անդրադարձավ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի՝ երեկ Վրաստան մուտք գործելու խոչընդոտի թեմային՝ շեշտելով, որ կզարմանար, եթե նա դրանում ՀՀ իշխանություններին չմեղադրեր: «Նույն իրավիճակը եղել է ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ: Իհարկե, մենք ասում ենք, որ պետք չէ խառնվել այլ երկրի ներքին քաղաքականությունը, բայց միշտ փորձել ենք պատճառներն իմանալ:
Վրացի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ բարձրացրել ենք այս հարցը: Վերադառնալով Զարուհի Փոստանջյանին՝ պետք է ասել, որ եթե ԱՄՆ-ում իր ցույցերը չեն ստացվում, նա կրկին հայտարարում է , որ դրանում ՀՀ իշխանություններն են մեղավոր, ասել է թե, մենք ազդեցություն ունենք ԱՄՆ-ի իշխանությունների վրա»,- հիշեցրեց խորհրդարանականը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին