Աթլետ Լևոն Աղասյանը՝ Ղազախստանի միջազգային մրցաշարի հաղթող
Ուստ Կամենոգորսկ քաղաքում (Ղազախստան) անցկացվել է «Օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիբակովայի Գրան Պրի» աթլետիկայի միջազգային մրցաշարը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը հայտնել է, որ եռացատկորդ Լևոն Աղասյանը 16 մ 39 սմ արդյունքով դարձել է մրցաշարի հաղթող: Հայ մարզիկը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Ղազախստանում Հայաստանը ներկայացրել են նաև վազորդներ Գայանե Չիլոյանը և Լիլիթ Հարությունյանը: Չիլոյանը 60 մ մրցատարածությունում 7.74 արդյունքով զբաղեցրել 5-րդ տեղը, իսկ Հարությունյանը 400 մ վազքում (58.57)՝ 7-րդ տեղը: