Մեքսիկայում 2017 թվականին գրանցվել է սպանությունների ամենամեծ թիվը
Վերջին տարիների համեմատ Մեքսիկայում 2017 թվականին գրանցվել է սպանությունների ամենամեծ թիվը: Ներքին Գործերի նախարարությունը հայտնել է, որ 2017 թվականին սպանվել է 29 168 հոգի: Փոխանցում է Time-ը:
Նախարարությունը սկսել է հաշվարկել մահացածների թիվը 1997 թվականից և 2017 թվականն ամենաահարկուն է ստացվել: 100.000 բնակչին հաշվարկով՝ 20.5 հոգի է սպանված, մինչդեռ 2011-ին այդ թիվը 19.4 էր: Այդ թիվն այնուամենայնիվ դեռ ավելի քիչ է քան Բրազիլիայում և Կոլումբիայում (27), Վենեսուելայում (57) և Սալվադորում (60.8): Անվտանգության հարցերով փորձագետ Ալեհանդրո Խոլուն ասում է, որ Մեքսիկայում 20.5 թիվը հաշվարկված է միայն պաշտոնական հետաքննությունների արդյունքների հիման վրա, իսկ դա վկայում է, որ այդ թիվն իրականում ավելի մեծ է:
«Բռնությունը Մեքսիկայում մի շարք պատճառներ ունի, դրանից մեկն իհարկե թմրանյութերի ապօրինի շրջանառությունն է, բայց պնդել, որ դա միակ պատճառն է չի կարելի»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենա Նետոն խոստացել էր, որ պայքար է մղելու նարկոկորտելների դեմ, սակայն դա ժամանակավոր հանդարտություն բերեց 2012-2014 թվականներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում