Մենք հայադարձության հարց ենք դրել, ոչ թե հայրենադարձության. Սփյուռքի նախարար
«ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով աշխատանքային խորհրդակցության ժամանակ այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեց, եթե այս պահին 7 միլիոնից ավելի սփյուռք ունենք, 10 տարի հետո որքա՞ն կունենանք:
«Դա կապված է աշխարհող տեղի ունեցող իրադարձություններից, երևույթներից, քաղաքականությունից: Երկրաշարժը եղավ, շատերը ցնցվեցին ու վերադարձան իրենց արմատները, ապրիլյան պատերազմի դեպքերի ժամանակ շատերը վերադարձան: ցավալի է, բայց փաստ. մենք համախմբվում ենք ցավի ու վտանգի պահին: Ինչպես երջանկահիշատակ Վիգեն Հովսեփյանը մի անգամ ասաց՝ մեկ օրում ժողովրդից ազգ դարձանք»,-պատասխանեց Հրանուշ Հակոբյանը:
Նախարարի խոսքով, ակնհայտ է, որ և արտագաղթ է տեղի ունենում, և ներգաղթ: «Երկու գործընթացներն էլ տեղի են ունենում, մենք հայադարձության հարց ենք դրել, ոչ թե հայրենադարձության և հորդորում ենք համայնքներին, որ զբաղվեն այն հայերով, ովքեր դադարել են հայ լինելուց»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:
Քննարկմանը ներկա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդսարյանն իր հերթին նշեց, որ թեև Սփյուռքի նախարարությունը չունի մի քանի կարևորագույն գործիքներ՝ ավելի արդյունավետ և հեշտ դարձնելու իր աշխատանքները, սակայն նախարարն առանց այդ հեշտ գործիքների էլ են ընտրել, որ կարողանա արդյունքի հասնել:
Բաղդասարյանը կարևորեց նաև նախարարությանը աշխատանքները՝ սփյուռքահայերի մասնակցությունը ներդրումներ կատարելու առնչությամբ: «Նրանք պետք է հասկանան, որ սա բիզնես հարթակ է իրենց համար, որտեղ փողը պետք է փող բերել, որ այստեղ շահագրգռվածություն լինի ներդրումներ անելու համար, բիզնեսը զարգացնելու, ոչ թե միանվագ օգնություններ կատարելով ու դրանով ավարտել»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան