Նախագահի՝ ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը մեկնել է Լոնդոն, որտեղ նա ունի նախօրոք պլանավորված հանդիպումներ:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Արմեն Սարգսյանի գրասենյակից՝ հավելելով, որ դեսպան Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին ՀՀԿ-ն ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը:
Արմեն Սարգսյանը հանդիպում էր ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում առաջարկն ընդունելու համար ժամանակ էր խնդրել և պատրաստակամություն հայտնել որոշում ընդունելուց առաջ հանդիպել քաղաքական տարբեր ուժերի և հանրության լայն շրջանակները ներկայացնող գործիչների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը չի կարող ազդել «Ելք»-ի քվեարկության վրա. Արարատ Միրզոյան
- Արմեն Սարգսյանը հետաքրքիր թեկնածու է. Աղվան Վարդանյան
- Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի է Արցախի համար. «Ժողովուրդ»
- Արմեն Սարգսյանը լիովին ունակ է կատարելու ներկայացուցչական պարտականությունները. քաղաքագետ
- ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Արմեն Սարգսյանն է
- ՀՀ 4-րդ նախագահի ՀՀԿ թեկնածուի անունը հայտնի կդառնա վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան