Սերժ Սարգսյան․ Հայաստանը հաղթահարում է դժվարությունները՝ բարեփոխումների միջոցով
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիա մեկնարկեց Փարիզի քաղաքապետարանում՝ քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպմամբ։ Քաղաքապետի ու նախագահի հանդիպումից հետո տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին հայ համայնքի ավելի քան 300 ներկայացուցիչներ։
Սերժ Սարգսյանն հանդես եկավ ողջույնի խոսքով՝ նշելով, որ ուրախ է կրկին հյուրընկալվել Փարիզի քաղաքապետարանում, «որտեղ հարյուրամյակներ շարունակ կերտվում է աշխարհի ամենահմայիչ քաղաքներից մեկի՝ Փարիզի պատմությունը, նրա դեմքն ու կենսակերպը»։
Նախագահը, դիմելով հայ համայնքի ներկայացուցիչներին, ասաց, որ նաև նրանց շնորհիվ է, որ մշտապես հպարտություն է զգում այս երկիր այցելելիս։
«Ի դեմս ձեզ՝ ֆրանսահայությունն իր աշխատասիրությամբ, ինտեկելտուալ ներուժով և արժանապատիվ վարքով ուրույն տեղ ունի այս քաղաքի, այս երկրի բարօրության գործում։ Ամեն անգամ այցելելով Փարիզ և Ֆրանսիայի այլ հայաշատ վայրեր՝ նորովի եմ բացահայտում, թե որքան խորն են մեր պատմական կապերը: Ինչպես ասում էր ֆրանսիացի ժողովրդի ականավոր զավակ, բանաստեղծ և դրա-մատուրգ Վիկտոր Հյուգոն՝ «Փարիզն իր դռներն է բացում, և ժողովուրդներն այստեղ են գալիս՝ գերված այս հսկա մագնիսով»։ Այդ մագնիսը հենց ֆրանսիացի ժողովուրդն է, որի հյուրընկալ ու մարդասեր ոգին ևս մեկ անգամ իրեն դրսևորեց, երբ հնարավորություն տվեց Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցներին հանգրվանել այս հրաշալի երկրում։ Շնորհակալ ենք, տիկի՛ն քաղաքապետ, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ մեր օրերում ֆրանսահայությունը, փարիզահայությունը վայելում է Ֆրանսիայի իշխանությունների բարեհաճ վերաբերմունքը»,-ասաց նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահը խոսեց նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին, ասելով, որ Հայաստանը հաղթահարում է դժվարությունները՝ համալիր բարեփոխումների միջոցով, որոնք ուղղված են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ազատ շուկայական տնտեսության զարգացման խթանմանը, ՏՏ ոլորտի աճին, նորարարական գաղափարների կյանքի կոչմանը։
Նախագահ Սարգսյանը կարևորեց 2017 թվականի նոյեմբերին Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, նշելով, որ համաձայնագրի լիարժեք կյանքի կոչումը առաջնային հանձնառություն է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան