Արմեն Սարգսյանը հետաքրքիր թեկնածու է. Աղվան Վարդանյան
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ ի դեմս Արմեն Սարգսյանի՝ ՀՀ հաջորդ նախագահի պաշտոնում շատ հետքքրքիր, մարդկային և պրոֆեսիոնալ բարձր որակներով թեկնածու է առաջադրվել: Նման տեսակետ դաշնակցական գործիչը հայտնեց ԱԺ-ում այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Չգիտեմ առավելություն, թե թերություն է նրա՝ երկար ժամանակ Հայաստանում չապրելը: Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի՝ անկուսակցական լինելու հանգամանքին, չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ կուսակցական լինելը վատ բան է: Միաժամանակ, անկուսակցան լինելը չի նշանակում քաղաքականությանն անտեղյակ լինել»,- ասաց նա:
Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ նախագահի նոր թեկնածուի հետ ոչ պաշտոնական հանդիպում այս ընթացքում տեղի ունեցել է, սակայն ավելի ուշ ՀՅԴ-ի հետ կկայանա նաև պաշտոնական հանդիպում:
«Կարծում եմ՝ քաղաքական ուժերի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումներն արդյունավետ կլինեն: Ընդհանուր առմամբ, Հայաստանի պետական-քաղաքական էլիտայում դրական փոփոխություններ են նկատվում»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի՝ ՀՀ գործող նախագահից մտածելու ժամանակ խնդրելու հանգամանքին՝ Աղվան Վարդանյանը նկատեց, որ շատ բնական է, երբ պատասխանատու պաշտոն զբաղեցնելուց առաջ մարդը որոշակի ժամանակ է խնդրում:
Ինչ վերաբերում է գնաճին՝ ՀՅԴ խմբակցության քարտուղարը նկատեց, որ Հայաստանում սարսափելի գնաճ չի նկատվում: Ավելին, նրա համոզմամբ, թերևս վերջին տասը տարիներին կառավարությունն այսքան արդյունավետ չի աշխատել:
«Ուրախ կլինեի, եթե թանկացումների դեմ «Ելք»-ի երթն ավելի շատ հետևորդներ ունենար, ընդդիմությունն ավելի կրեատիվ լիներ: Կանաչ ժիգուլի բերելը չեմ կարծում շատ կրեատիվ գործողություն էր»,- ընդգծեց դաշնակցական գործիչը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի է Արցախի համար. «Ժողովուրդ»
- Արմեն Սարգսյանը լիովին ունակ է կատարելու ներկայացուցչական պարտականությունները. քաղաքագետ
- ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Արմեն Սարգսյանն է
- Նախագահի հավանական թեկնածու, դեսպան Արմեն Սարգսյանը Հայաստանում է. «Ժամանակ»
- Դեսպան Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի հավանական թեկնածուներից է. «Ժամանակ»