ԵԽԽՎ նոր նախագահը Միկելե Նիկոլետին է
Այսօր ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվել է Միկելե Նիկոլետին: Նա իտալական պատվիրակության անդամ է: Նշենք, որ վեհաժողովի նախագահի պաշտոնի համար միայն մեկ թեկնածու էր առաջադրված:
ԵԽԽՎ պաշտոնական կայքէջից Panorama.am-ը տեղեկացավ, որ 1949 թվականից ի վեր նա ԵԽԽՎ 31-րդ նախագահն է, այդ պաշտոնում՝ երկրորդ իտալացին:
Նշենք, որ Նիկոլետին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում փոխարինել է Ստելլա Կիրիակիդիսին, վերջինս Պեդրո Ագրամունտի խայտառակ պաշտոնաթողությունից հետ կառույցի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
ԵԽԽՎ նախագահի լիազորությունների ժամկետը մեկ տարի է՝ մեկ անգամ երկարացնելու հնարավորությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է ՀՀ նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիա
- Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն
- Ինչպես ադրբեջանական կապերն ազդեցին ԵԽԽՎ-ում պատվիրակությունների փոփոխությունների վրա
- Ո՞վ կդառնա ԵԽԽՎ նոր նախագահ
- Պեդրո Ագրամունտը խուսափեց նվաստացման վերջին արարից. Նաիրա Զոհրաբյան
- ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական տվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան