Լոռու մարզի փաստաբանները գործադուլ են հայտարարել
Լոռու մարզի փաստաբանները միացել են ՀՀ դատական օրենսգրքի նոր նախագծով դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ իրենց գործընկերների տարածած հայտարարությանը: Panorama.am-ը զրույցում Լոռու մարզի փաստաբան Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզի 48 փաստաբաններ գործադուլ են հայտարարել՝ միանալով իրենց գործընկերների բողոքին:
«Որպեսզի միայն հայտարարությամբ չբավարարվենք, մենք՝ Լոռու մարզի փաստաբաններս, որոշեցինք մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա իրականացնել՝ այսօր հրաժարվելով պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննական և հետաքննական մարմիններում, պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց»,- ասաց նա:
Մեկօրյա այս գործադուլը միայն Լոռու մարզում է իրականացվում:
Ակցիան, ըստ Հակոբյանի, նպատակ ունի փաստաբանների ձայնը հասցնել տարբեր կառույցներին, որպեսզի հասկանան՝ այս հարցն իրոք հուզում է փաստաբանական համայնքին, և իրենք չեն պատրաստվում զուտ հայտարարություն անելով սահմանափակվել:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառման դեմ բողոքող փաստաբանների թիվը հատել է 1000-ը
- Կարիք չկար իմ դիրքորոշումը թաքցնել հազար փաստաբանի դիրքորոշման մեջ. Երվանդ Վարոսյան
- Զոհրաբյանն առաջարկում է դատական օրենսգրքից հանել փաստաբանի և դատախազի նկատմամբ տուգանք նշանակելու կարգավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին