ԱՆ. Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվել է 176 աղջիկ
Դեկտեմբերի 11-ից մինչ օրս Հայաստանում պատվաստվել է 176 աղջիկ: Նման տվյալ է այսօր հրապարակել առողջապահության նախարարությունը:
«Մինչ օրս պատվաստվածների մոտ չի դիտվել հետպատվաստումային որևէ ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տեղային ցավը նշվում է որպես ամենահաճախակի դիտվող հետպատվաստումային ռեակցիա»,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:
Նախարարությունից հիշեցնում են, որ այն կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը:
Հարակից հրապարակումներ`
- Իսկ դուք խոզուկ պատվաստվե՞լ եք
- Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչին սպառնացել են պատվաստումով
- ՏԱՐՕՐԻՆԱԿ «ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան