ՀՀԿ ինտելեկտուալ թևին կտրուկ արգելվել է խոսել Արմեն Սարգսյանի թեմայով. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է. «ՀՀԿ, այսպես կոչված, ինտելեկտուալ թևին կտրուկ արգելել է խոսել կամ մեկնաբանություններ տալ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի թեմայով։
Այս պատգամավորները, ում վրա դրված է ՀՀԿ-ի տեսակետներն արտահայտելու և տիրաժավորելու պարտականությունը, Արմեն Սարգսյանի անունը լսելիս նմանվում են դիվահարի։
Սրա պատճառը թերևս այն է, որ Արմեն Սարգսյանը դեռևս պաշտոնապես չի պատասխանել Սերժ Սարգսյանի կողմից արված առաջարկին, իսկ մինչ այդ նրան գովելն ու մեծարելը մի քիչ անհեթեթ, նսեմացուցիչ է հնչում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին