Իրանի նախագահը խոստումներ տալու հարցում բավականին զգուշավոր է արտահայտվել
Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո Հասան Ռուհանին հեռուստատեսության միջոցով խոսել է քաղաքացիների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ռուհանին ցուցարարների պահանջմունքները բավարարելու և մեծ խոստումներ տալու հարցում բավականին զգուշավոր է արտահայտվել:
Սակայն հաստատակամորեն ընդգծել է, որ հավատարիմ է իր ներկայացրած ծրագրային հիմնական դրույթներին (անվտանգություն, կայունություն և ազատություն):
«Եթե ֆինանսատնտեսական, բյուջետային և սոցիալական ապահովության ոլորտում Ռուհանին վստահեցրել է, որ կառավարությունն ավելի լավ է աշխատելու, ապա ազատությունների՝ մասնավորապես սոցցանցերի գործունեության նկատմամբ վերահսկողությունն ամբողջությամբ վերացնելու հարցում Ռուհանին կարծես թե դեռ խնդիրներ ունի»,-նկատել է իրանագետը:
Հարակից հրապարակումներ`
- Փոփոխություններ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմում
- Ռուհանին կխոսի քաղաքացիների հետ
- Իրանագետ. ԱՄՆ-ն միջուկային համաձայնությունից հետո առաջին անգամ պատժամիջոց է սահմանել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ
- Իրանում դժգոհությունն այն աստիճանի չէ, որ հնարավոր լինի օգտագործել հեղաշջում անելու համար. իրանագետ
- Գ. Իսկանդարյան. Ցնցումներով լի Իրանը չի բխում Հայաստանի շահերից
- Հայաստանին մշտապես ձեռնտու է տեսնել խաղաղ և կայուն Իրան. իրանագետ
- Վստահ եմ՝ Իրանը չի տրվի որևէ սադրանքի. Աղվան Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին