Մխիթարյանի առաջին ֆոտոշարքը Արսենալի համար
«Արսենալ»-ի պաշտոնական ու ֆեյսբուքյան էջերը ողողված են հայ կիսապաշտպանի մասին տեղեկություններով:
Նա հարցազրույց է տվել, նրա մասին մարզիչն է խոսել, ինչպես են լոնդոնցի երկրպագուներն արտասանում նրա անունը, և վերջապես ֆոտոշարք ու տասը հարց՝ պարզելու, թե ինչքանով են ակումբի երկրպագուները ճանաչում մարզիկին:
Քանի՞ լեզու գիտի, որտեղի՞ց է «Բորուսիա» տեղափոխվել, քանի՞ անգամ է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել և այլն: Պատասխանողների, հրապարակումներն հավանողների մեծ մասը հայեր են:
Հարակից հրապարակումներ`
- «Արսենալ»-ի երկրպագուները փորձում են ճիշտ արտասանել Հենրիխ Մխիթարյան անվան գրությունը
- «Կյանքը շարունակվում է». Մխիթարյանի հրաժեշտը՝ ՄՅՈւ-ի երկրպագուներին
- Բարի գալուստ «Արսենալ», Հենրիխ Մխիթարյան