Ստեփան Մնացականյան. 2017-ի միայն չորրորդ եռամսյակում սննդամթերքը թանկացել է 10.3 տոկոսով
Փետրվարի 5-ին կհրապարկվեն 2018-ի հունվարի սպառողական գների վերաբերյալ ցուցանիշները: ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ հայտարարեց Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը՝ հիշեցնելով, որ հունվարի 10-ին հրապարակվել են 2017-ի դեկտեմբերի և հունվար-դեկտեմբերի սպառողական գների ինդեքսի վերաբերյալ տվյալները:
Ներկայացնելով արդեն հրապարակված տվյալները Մնացականյանը հիշեցրեց, որ 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6% գնաճով: Վերջինիս մեծապես նպաստել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.3% և 25.1% գնաճը:
2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.6%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)՝ 105.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.7%, ծառայությունների սակագներինը՝ 99.5%:
«Այդ աճերը տեղի են ունեցել գերազանցապես չորրորդ եռամսյակի ընթացքում: Այսպես, 2017-ի չորրորդ եռամսյակում կուտակային գնաճը՝ սպառողական գների ինդեքսը կազմել է 4.4 տոկոս, այդ թվում միայն չորրորդ եռամսյակում սննդամթերքի գնաճը կազմել է 10.3 տոկոս»,-խորհրդարանում հայտարարեց ծառայության ղեկավարը:
Ս. Մնացականյանը նշեց, որ վիճակագրությունը վարելիս իրենք առաջնորդվում են միջազգային մեթոդաբանությամբ, որը Հայաստանում ներդրվել է ԱՄՀ փորձագետների անմիջական մասնակցությամբ: Նրա խոսքով, Արժույթի միջազգային հիմնադրամնն էլ օգտվում է նույն մեթոդաբանությունից:
«Սա Հայաստանի վիճակագիրները չեն հորինել, միջազգային մեթոդաբանություն է»,-ամփոփեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ԱՎԾ պետը հարցերի չի պատասխանելու, թող գնա իր գործին. Նիկոլ Փաշինյան
- Խորհրդարանը գնաճի հետ կապված լսումներ կանցկացնի
- 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և մրգի ընդհանուր գնաճը կազմել է 17.2%. ԱՎԾ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին