Ջավախքցիների համար անձնագրային խնդիրները մնում են անլուծելի. Jnews
Ջավախքցիների համար անձնագրային խնդիրները մնում են անլուծելի, երկքաղաքացիություն ստանալը շատերի համար ապրուստի միջոց է, սակայն դրան հետևում են բազում խնդիրներ։ Գրում է Jnews.ge-ն ու անդրադառնուն մասնավոր մի դեպքի: Մոդեգամ գյուղի բնակիչ Մնացական Չախալյանն ահազանգել է՝ անձնագրերը (հայկական և վրացական) Բակուրիանիի ճանապարհին ձեռքից վերցրել են Ռազմավարական օբյեկտների խողովակաշարի պաշտպանության Ցիխիսջվարիի բաժնի աշխատակիցները և արդեն 4 ամիս է հետ չեն վերադարձնում։
Մնացականը Ռուսաստանից հետ է վերադարձել Լարսի ճանապարհով, անցակետում ներկայացնելով հայկական անձնագիրը։ Այնուհետև Վրաստանից գնացել է Հայաստան և Նինոծմինդա-Բավրա սահմանը հատելուց ներկայացրել է հայկական անձնագիրը, Հայաստանից հետ վերադարձի ժամանակ՝ վրացական անձնագիրը։
Դրանից մի քանի օր անց Մնացականը գնացել է Բակուրիանի, ճանապարհին նրան կանգնեցրել են և անձնագիր են պահանջել, այնուհետև նրա ձեռքից վերցրել են և՛ հայկական, և՛ վրացական անձնագրերը, ասելով, որ պետք է ստուգեն և համոզվեն անձնագրերի օրինական լինելու մեջ և այսպես 4 ամիս շարունակ հետ չեն վերադարձրել անձնագրերը։
Պարզելու համար, թե ինչ անել այսպիսի դեպքերում, լրատվամիջոցը դիմել է իրավաբան-խորհրդատու Վասիլ Բալախաձեին։ Նրա խոսքով, Ռազմավարական օբյեկտների խողովակաշարի պաշտպանության Ցիխիսջվարիի բաժնի աշխատակիցներին իրավունք չի վերապահվում վերցնել կամ ստուգել անձնագրերը։
«Վրաստանի օրենսդրության համաձայն, մեր քաղաքացիները երկքաղաքացիություն ստանալու իրավունք չունեն, եթե նրանք քրեական գործ չեն հարուցել, ապա անձնագրերը վերցնելը անօրինական է համարվում։ Գրավոր դիմում ներկայացնելուց և համապատասխան պատասխանն ստանալուց հետո պարզ կլինի ապագայում կատարվելիք գործողությունները», – ասել է իրավաբանը՝ ավելացնելով, որ այսպիսի դեպքերում անձը միանգամից զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից։
Մնացական Չախալյանը դիմում է ներկայացրել Ախալցիխեի դատախազություն փաստաթղթերի վերադարձի պահանջով և սպասում է պատասխանի։
Հարակից հրապարակումներ`
- Վիրահայոց թեմի առաջնորդ․ Ջավախքի դպրոցներում ուսուցիչների պակաս կա
- Jnews. Ջավախքի կանանց համար կան շատ «չի կարելիներ»
- Ջավախքի հոգևոր առաջնորդն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին