Վիճելի է, որ վառելիքի թանկացումից հետո շղթայական թանկացումներ կսկսվեն. Վարդան Արամյան
Սոցիալական քաղաքականությունը պետք է լինի պետության առաջնահերթություններից: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Եթե իրավիճակն այնպիսին է, որ ներքին ռեսուրսները չեն բավարարում նվազագույն աշխատավարձի բարձրացման համար, դա խնդիր է: Ընթացիկ տարում մենք պետք է տեսնենք՝ արդյոք կարողանում ենք ներդրումներ բերել: Այնպես չէ, որ դրանք մեկ տարվա ընթացքում են տեղի ունենալու: Մեր երկրին պետք են ներդրումներ, ընդ որում, մասնավոր հատվածի ներդրումներ, որպեսզի տնտեսական աճը կայուն լինի: Մեզ պետք է առնվազն հինգ տոկոսանոց տնտեսական աճ, որպեսզի դյուրին կերպով այդ հարցերը լուծենք»,- ասաց գործադիրի ներկայացուցիչը:
Լրագրողները Վարդան Արամյանից հետաքրքրվեցին՝ ներկա գնաճի պայմաններում ինչպե՞ս պետք է գոյատևի ՀՀ ազգաբնակչության՝ պաշտոնապես աղքատ ճանաչված 30 տոկոսը:
«Աղքատության դեմ պայքարի լավագույն մոտեցումն աշխատատեղեր հիմնելն է: Աղքատության հիմնական խնդիրը գյուղաբնակների մոտ է: Ինչու. որովհետև տրանսֆերտները վերջին երկու տարվա ընթացքում շուրջ 34 տոկոսով նվազել են: Ենթակառուցվածքներ պետք է սարքենք, գյուղացիներին ավելի մեծ օժանդակություն պետք է ցույց տանք, որպեսզին նրանք կարողանան արժեք ստեղծել, իսկ պետությունը նրանց կողքը կանգնի, աշխատատեղ ստեղծի »,- ասաց նախարարը:
Վարդան Արամյանն ընդգծեց, որ ապրանքատեսակները թանկացնում է ոչ թե պետությունը, այլ առանձին տնտեսվարող սուբյեկտները: Նա միաժամանակ վիճելի համարեց այն թեզը, որ վառելիքի թանկացումից հետո շղթայական թանկացումների նոր ալիք կարող է բարձրանալ: Ֆինանսների նախարարը խուսափեց տեսակետ հայտնել, թե ՀՀ որ վարչապետի գործունեությունը հանգեցրեց տնտեսական վիճակի այսչափ վատթարացման:
«Թերություններ եղել են, բայց ես չեմ կարծում, որ որևէ վարչապետի մասով սխալ քաղաքականություն է վարվել: 2014 թվականից այս կողմ՝ մենք պարտադրված բախվել ենք բացասական իրավիճակների հետ»,- ասաց Արամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ԱՎԾ պետը հարցերի չի պատասխանելու, թող գնա իր գործին. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանում գնաճը վերահսկելի է. ՀՀԿ խմբակցության ղեկավար
- Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես ասում եմ՝ սարսափելի չէ. ՀՀ վարչապետ
- Թանկացումների դեմ բողոքի հարցում փողոցը մեծ ազդեցություն պետք է ունենա. Արայիկ Հարությունյան
- Ներկայումս գնաճի զսպմանն ուղղված քայլերն արդեն ուշացած են. տնտեսագետ
- Խորհրդարանը գնաճի հետ կապված լսումներ կանցկացնի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին