Կարո Փայլանին ցանկանում են ներկայացնել Նոբելյան մրցանակի
«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանը հանդես է եկել դիմումով Կարո Փայլանին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու հայտի մասին:
Տարածած հայտարարության մեջ նա մասնավորապես նշել է.
«Այս տարի մեր կազմակերպությունը դիմել է Նոբելյան կոմիտե Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութուն») Կարո Փայլանին, մարդու՝ ով ողջ կյանքը նվիրել է հայ և մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին՝ տարածաշրջանում:
Այսօր նա այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական իրավունքները, բնիկներին, ազգային ու կրոնական փոքրամասնություններին:
Նրա կողմից ցանված խաղաղության սերմերը՝ տարբեր ազգությունների ու դավանանքների պատկանող մարդկանց միջև հանդուրժողականության ու փոխըմբռնման վերաբերյալ, տալիս են դրական արդյունքներ Թուրքիայի Հանրապետության հանրության մեջ:
Եվ այդ ամենը հակառակ այն իրական ճնշումների ու սպառնալիքների, որոնց ենթարկվում է նա իշխանություններին ենթակա ազգայնամոլական ու ծայրահեղական ուժերի կողմից: Վերջիններս պահանջում են նրանից դադարեցնել մարդասիրական ու քաղաքական ակտիվ գործունեությունը:
Դիմում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց, կանանց իրավունքների, ինչպես նաև մարդկային իրավունքների պաշտպան բոլոր կազմակերպություններին ու միություններին միանալ մեր նախաձեռնությանը և ձայնը տալ Կարո Փայլանին: Խնդրում ենք նաև Ձեր կողմից ինքնուրույն կերպով դիմել Նոբելյան կոմիտե՝ 2018 թ. Նոբելյան խաղաղության մրցանակի արժանանացնելու Կարո Փայլանին, որպես ժամանակաշրջանի մեծ մարդասերի և մարդկային իրավունքների պաշտպանի:
Հիշեցնենք, որ հայտը ներկայացնելու ժամանակը խիստ սահմանափակ է, 2018 թ. Հունվարի 30-ը դրա եզրափակիչ օրն է»:
Հարակից հրապարակումներ`
- Մեջլիսում Գարո Փայլանի հայերեն խոսքերը արձանագրությունում նշվել են «X»-ով
- Փայլան. Վերջին շրջանում թուրքական պետությունը կրկին սկսել է հայ համայնքի նկատմամբ կիրառել «հին ավանդույթները»
- Գարո Փայլանը ցուցմունք է տվել դատախազությունում
- Փայլանի հարցով Նշանյանի զգուշավորությունը միանգամայն իրատեսական է. թուրքագետ
- Փայլանի հայտարարության հիման վրա Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել
- Փայլան. Եվրոպայի հայ համայնքի ներկայացուցիչների կյանքին Թուրքիայից վտանգ է սպառնում
- Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է Պոլսի պատրիարքի ընտրությունների հարցը
- Կարո Փայլան. «Թուրքիան 8 տարի շարունակ խոչընդոտում է Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը»
- Չավուշօղլուն Փայլանից հետաքրքրվել է՝ որտե՞ղ է Երևանի Սարդար պալատը
- Գարո Փայլան. «Թուրքիայում կրթության հիմքում կրոնն է դրված»
- Գարո Փայլան․ «Մեր համայնքից խլել եք ընտրություններ անցկացնելու իրավունքը»
- Փայլանն իր աջակցություն է հայտնել հետապնդումների ենթարկված թուրք լրագրողներին
- Սերժ Սարգսյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին
- Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության դուռը բացելու համար պետք է ջանալ. Կ. Փայլան
- Կարո Փայլանին շնորհվել է ԵՊՀ ոսկե մեդալ
- Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և ես շարունակելու եմ պայքարել դրա համար. Կարո Փայլան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին