Տպավորություն է, որ ապացույցներ ենք լսում, թե գնաճը մեղմելու անհրաժեշտություն չկա. Պիպոյան
«Զեկուցողների հռետորաբանությունից ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք քննարկում ենք ոչ թե մեղմելու հնարավորությունըները, այլ լսում ենք ապացույցներ, որ գնաճը մեղմելու անհրաժեշտություն չկա, մինչդեռ իրականում հակառակի հետ գործ ունենք, քանի որ հասարակայությունը գնաճն ընկալում է այլ կերպ, քան ներկայացված թվերն են»,- գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ դիմելով գյուղնախարար Իգնատի Առաքելյանին ՝ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Գյուղնախարարը պատասխանեց. «Չէի ուզենա, որ իմ կողմից ներկայացված զեկույցի հետ կապված այնպիսի ընկալումներ լիներ, թե մենք արդարանում ենք։ Մենք ուղղակի ուզում ենք ասել, որ ճիշտ է գնալ տեխնոլոգիաների ներդրման, քան ուղղակի գնալ գների բարձրացման զսպման, քանի որ դա գումարի վատնում է, որ ուղղակի բերելու է այսօր զսպման, իսկ վաղվա թանկացու՞մն ինչ ենք անելու։ Կա շուկա, կան շուկայական գներ, մենք պետք է կարողնանք լինենք մրցակցային արտադրող, և պետք է թույլ տանք, որպեսզի տնտեսությունները զարգանան և եկամուտ ստանան»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե գյուղնախարարություն կա, ուրեմն պետք է. Իգնատի Առաքելյան
- Բենզինի և դիզվառելիքի 10 դրամով լրացուցիչ գնային բարձրացման պատճառը
- Այնպես բացատրեք, որ հասկանանք՝ մտադիր եք մեղմել գնաճը, ոչ թե ասել՝ Շվեյցարիայում ենք ապրում. Արամ Սարգսյան
- Ջավադյան. Կարագի մասին նոր ուսումնասիրությունները կտրուկ մեծացրեցին պահանջարկը
- Փոփոխությունները չեն կարող հանգեցնել տրանսպորտային փոխադրումների գների բարձրացման. փոխնախարար
- ԿԲ նախագահ. Գնաճային սպասումները մենք գնահատում ենք գերագնահատված
- Ստեփան Մնացականյան. 2017-ի միայն չորրորդ եռամսյակում սննդամթերքը թանկացել է 10.3 տոկոսով