Ջավադյան. Կարագի մասին նոր ուսումնասիրությունները կտրուկ մեծացրեցին պահանջարկը
Գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մի քանի թվեր ներկայացրեց ու ամբիոնի մոտ կանգնած ԿԲ նախագահից հետաքրքրվեց գնաճը հաշվելու մեթոդաբանությունից: Հիշեցնենք, որ Ջավադյանը հայտարարել էր՝ 2017-ին գնաճը կազմել է 2.6 տոկոս:
«Պաշտոնական տվյալներով սերուցքային կարագը թանկացել է 41տոկոսով, խոզի բուդը՝ 38 տոկոսով, խոզի միսը՝ 36 տոկոսով, լոլիկը՝ 31 տոկոսով, գառան միսը՝ 28 տոկոսով, կարտոֆիլը՝ 28 տոկոսով: Կա նաև գնանկումների ցանկը, էլի ներկայացնեմ առաջին հնգյակը՝ խառը կանաչու գինը նվազել է 48 տոկոսով, խնձոր՝ 38 տոկոսով, սխտորը՝ 22 տոկոսով, հնդկացորենը՝ 21.9 տոկոսով, կանաչ սոխը՝ 18.2 տոկոսով, տաքդեղը՝ 12.1 տոկոսով»,-նման թվեր հրապարակեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա հարցրեց՝ ճի՞շտ է հասկացել, որ մի նժարի վրա դրել են թանկացումները, մյուսի վրա էժանացումները, ստացել միջին թիվ:
ԿԲ նախագահն ասաց, որ մեթոդաբանությունը ԱՎԾ տիրույթում է, չի կարծում, որ գնաճի հաշվառումը Հայաստանում այլ հիմքերով է, քան ցանկացած այլ երկրում:
Անդրադառնալով Փաշինյանի թվարկած ապրանքներից կարագին, Ջավադյանն ասաց, որ այդ ապրանքի մասով առանձին ուսումնասիրություններ են կատարվել:
«Անցած տարվա մայիս-հունիս ամիսներին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ինչպես նաև մի քանի այլ հեղինակավոր կառույցներ հրապարակեցին հատուկ զեկույցներ: Պարզվում է, որ խոլեստերինի, առողջության հետ կապված այն վնասակարությունը որ մինչ այդ վերագրվում էր կարագին, այդքան էլ ճիշտ չի գնահատվել: Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակառակը կարագը օգտակար է: Ձեթի օգտագործումը կանցեռոգեն բնույթ ունի»,-ասաց գլխավոր դրամատան ղեկավարը:
Նա նշեց, որ դրանից հետո կարագի պահանջարկն ու սպառումը կտուկ աճել է, Եվրոպայի մի շարք երկրներում կարագի դեֆիցիտ եղավ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ նախագահ. Գնաճային սպասումները մենք գնահատում ենք գերագնահատված
- Ստեփան Մնացականյան. 2017-ի միայն չորրորդ եռամսյակում սննդամթերքը թանկացել է 10.3 տոկոսով
- Եթե ԱՎԾ պետը հարցերի չի պատասխանելու, թող գնա իր գործին. Նիկոլ Փաշինյան
- Երկու-երեք ամիսների ընթացքում Հայաստանում կարագի գինը կնվազի. Արտակ Շաբոյան
- Մսի և կարագի գները աշխարհում էժանանում են, Հայաստանում՝ ընդհակառակը. ՀԺ
- Փոխվարչապետը՝ մսի և կարագի գնաճի մասին
- ՀՅԴ. Ներմուծվող կարագի գնի բարձրացումը նպաստեց, որ տեղական կարագ արտադրողները ևս բարձրացնեն գները
- Կարագի գներն այս տարվա ընթացքում բարձրացել են շուրջ 35 տոկոսով. ՏՄՊՊՀ նախագահ
- ԿԲ. Վերջին ամիսներին կարագի միջազգային շուկայում դիտվել է կտրուկ թանկացում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան